Սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Սոթք և Կութ գյուղերի դպրոցներում


Սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Սոթք և Կութ գյուղերի դպրոցներում
Սեպտեմբեր 1 12:54 2021

Կրթական նոր տարին մեկնարկել է նաև Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում։

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցներ, հանդիպել՝ աշակերտների հետ։