«Այս պահին ունենք ծավալված 14 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին. 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է: Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 700 բուժառու»,- Կառավարության նիստում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով կորոնավիրուսի «դելտա» շտամին՝ Առողջապահության նախարարն ասաց. «ՀՀ-ում ևս, ինչպես գիտեք, ակտիվ շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում վարակելիության բարձր աստիճանով ու հիվանդացության ավելի ծանր ընթացքով: Ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»: |