Կորոնավիրուսով վարակման 683 և մահվան 7 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 683 և մահվան 7 նոր դեպք
Օգոստոս 26 11:17 2021

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք»։