Հիմա առավել, քան երբևէ, անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած․ Թագուհի Թովմասյան


Հիմա առավել, քան երբևէ, անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած․ Թագուհի Թովմասյան
Օգոստոս 23 11:22 2021

ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հիշեցնելով, թե ինչ դժվար ճանապարհ անցավ Հայաստանը՝ հանուն անկախ պետականության հռչակման և թե որքան կարևոր է այդ պետականության պահպանումը այժմ։

«Մեր հայրենիքի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս մի պահ հիշենք, թե ինչ դժվարությունների գնով 1990թ. այս օրը ընդունեցինք Հայաստանի անկախության մասին հռչակագիրը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հիմա առավել, քան երբևէ, անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած, և պետք է գործադրենք բոլոր ջանքերը հանուն մեր Հայաստանի անկախության, անվտանգության, կյանքի իրավունքի պաշտպանության», - գրել է Թովմասյանը:



loading...