Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցի զինվորի մահը


Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցի զինվորի մահը
Հուլիս 31 17:20 2021

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինվոր է սպանվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական աղբյուրներն այսօր ավելի վաղ հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն։

Ոչ պաշտոնապես ադրբեջանցիները շրջանառության մեջ էին դնում  վարկած, թե, իբր, հայ դիպուկահարի կրակոցի հետեւանքով է մահացել։ Մինչդեռ քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով զինվորի մահը ու ընդգծել, որ նրա մահը վրա է հասել  զենքին հետ վարվելու կանոնները կոպտորեն խախտելու հետեւանքով։

 



loading...