Համբույրներ և գրկախառնություններ․ Daily Mail-ն անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությանը (լուսանկարներ)


Համբույրներ և գրկախառնություններ․ Daily Mail-ն անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությանը (լուսանկարներ)
Հուլիս 31 00:39 2021

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա սիրելիին՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքին՝ նշելով, որ Լոպեսի 52-րդ տարեդարձի առթիվ զույգի ճանապարհորդությունը լի է եղել համբույրներով, գրկախառնություններով և գուրգուրանքներով։

Պարբերականը նշել է, որ զույգը վերջին շաբաթն անցկացրել է 130 միլիոն դոլար արժողությամբ «Վալերի» նավով Եվրոպայում շրջելով, որի ընթացքում հանգիստն է վայելել ֆրանսիական Ռիվիերայում, Կապրիում, Ներանոյում և այլ վայրերում։ Զույգը նշել է Լոպեսի 52-րդ տարեդարձը, զբոսնել Կապրիում և Ներանոյում, գնումներ կատարել։ Պապարացիների կողմից արված հրապարակումներում զույգն անընդհատ իրար ձեռք է բռնում, համբուրվում և գրկախառնվում։ Ջենիֆեր Լոպեսին նույնիսկ նկատել էին «Բեն» գրությամբ վզնոցով։

Պապարացիների կողմից արված վերջին լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու 48-ամյա Բեն Աֆլեքը Ներանոյում ճաշել են և վայելել միմյանց ներկայությունը։

Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։

Steamy! Jennifer Lopez and Ben Affleck could not keep their hands off each other as they enjoyed dinner during their romantic stop in Nerano, Italy, on Wednesday   Besotted! The actress, 52, beamed a smile as the actor kissed her neck and wrapped his arms around herWhat a week: Bennifer have been travelling around Europe in style, with stops in Monaco, St Tropez and CapriStunning: Jennifer looked sensational in a red and white striped shirt and full of smiles for her actor beau   Sweet: She struggled to hide her delight as she wrapped an arm around the actor and lovingly gazed into his eyesCutting a stylish figure: Ben opted for a tie-dye polo shirt for dinner with the actress rocking an ab-flashing crop topHaving fun? The couple were joined by some pals on the outing and reached the restaurant by boatHeading in: They both donned fashionable sunglasses for the sunny meal in ItalyRelaxed: They both kept things laid-back and appeared to be in good spirits while soaking up the quality timeBringing the goods: Ben seemed to have been tasked with carrying over a basket filled with fresh produce for the tableDreamy: She rested on the balcony and appeared completely content while gazing into the distanceAll smiles: Ben tipped his head towards a beaming Jennifer as they approached the eatery for their swanky mealSweet: They loving gazed into each others eyes while sitting next to each other at the table



loading...