Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հինգ կիլոմետրից ավել մոտ


Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հինգ կիլոմետրից ավել մոտ
Հուլիս 30 00:01 2021

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարությունը (FCDO) խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին 5 կմ-ից ավելի մոտ, ինչպես նաեւ՝ երթեւեկել Իջեւան և Նոյեմբերյան քաղաքների միջեւ M16/H26 մայրուղով: 

Նախարարության կայքում տեղ գտած ճանապարհորդական խորհուրդներում նշվում են, որ վերջին 12 ամիսներին «սահմանին ռազմական բախումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որոնք մի քանի զոհի եւ վիրավորի են հանգեցրել: Խորհուրդ ենք տալիս սահմանին չմոտենալ 5 կմ-ից ավելի մոտ: Զգույշ եղեք հատկապես մարտական ​​դիրքերի մոտ, գյուղերում եւ M16/H26-ի եւ արեւելքում սահմանի միջեւ միացնող ճանապարհներին»:



loading...