«Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին». Տիգրան Աբրահամյան


«Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին». Տիգրան Աբրահամյան
Հուլիս 28 10:27 2021

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի հարձակմանն ու այդ մասին ՀՀ ՊՆ հաղորդագրությանը։

«ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ ռելիզում։

Իրականում սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել: