Գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում հակառակորդը կրակ է բացել. Երասխում նույնպես իրավիճակը լարված է


Գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում հակառակորդը կրակ է բացել. Երասխում նույնպես իրավիճակը լարված է
Հուլիս 26 12:27 2021

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

 
 
 

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

 
Հավելենք, որ Քարվաճառի սահմանին եւս լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, որի հետևանքով աշխատակիցները տարհանվել են: Հիմա իրավիճակը կայուն է: