«Ըստ մամուլի հրապարակումների, օմեգա Արոն նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար». Արմեն Աշոտյան


«Ըստ մամուլի հրապարակումների, օմեգա Արոն նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար». Արմեն Աշոտյան
Հուլիս 23 16:31 2021

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոր տեսա, որ ըստ մամուլի հրապարակումների, օմեգա Արոն նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Ու մի քննարկում, մի քննադատություն։

 
 

Ժողովուրդ ջան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։

Դավաճանը վարչապետ է դառնալու։

Տգետը՝ Ազգային Ժողովի նախագահ։

Խուլիգանը՝ մի փոխխոսնակ։

Տուֆտեն՝ մյուս փոխխոսնակ։

Անբարոյականը՝ ԱԳ նախարար։

Տխմարը՝ ՊՆ նախարար։

Տհասը՝ ԱՄՆ-ում դեսպան։

Ոչնչությունը՝ ՔՊ ֆրակցիայի ղեկավար։

Ու այսքանից հետո մի բացահայտված լրտես ինչու՞ չի կարող լինել ԱԽՔ, չեմ հասկանում»։



loading...