Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 159 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226756 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1247362 վերջին մեկ օրում` 5001 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3198 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 70-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 217896 անձ` վերջին մեկ օրում 86 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4552 է: