Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 55 դեպք, մահացել է 3 մարդ


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 55 դեպք, մահացել է 3 մարդ
Հուլիս 6 11:22 2021

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 661 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 55-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 217 250 (+52) մարդ, այս պահին բուժվում է 2780 մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5631 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4530 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1101 (+0):

 
 

Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: