Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս․ Արոնյան


Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս․ Արոնյան
Հուլիս 5 15:32 2021

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- գրել է Արոնյանը։

Goldmoney Asian Rapid մրցաշարի եզրափակիչի 2 խաղային օրերի արդյունքում Լևոն Արոնյանն ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից: 

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցաշարի նախնական փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից:

Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։