«Իրավունք»․ «Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ ԱԺ-ում չեմ մնալու»․ Մխիթար Հայրապետյանը՝ ընտրացուցակում ամենավերջին տեղում լինելու և գործադիր տեղափոխվելու մասին


«Իրավունք»․ «Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ ԱԺ-ում չեմ մնալու»․ Մխիթար Հայրապետյանը՝ ընտրացուցակում ամենավերջին տեղում լինելու և գործադիր տեղափոխվելու մասին
Հուլիս 2 09:42 2021

«Իրավունք» թերթը գրում է․

«Մամուլում ակտիվորեն շրջանառվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ամենավերջին տեղը՝ 157-րդ համարը, զբաղեցնող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կա՛մ նշանակվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար, կա՛մ արտաքին գործերի փոխնախարար:

Ընդ որում, այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն իր խոստում-հանձնարարականներն ուղղակիորեն չկատարելու համար այնքան նյարդայնացավ ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, որ անջատել տվեց նրա խոսափողը: Թե, ի վերջո, ո՞ր պաշտոնին է իրականում հավակնում Մ. Հայրապետյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

- Ձեզ մամուլում արդեն իսկ նշանակել են մի քանի պաշտոնների, ին՞չ կասեք այս մասին:

- Հետևում եմ մամուլին, բայց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ:

- Իսկ կա՞ որոշում, որ գործադիր եք տեղափոխվելու:

- Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու:

- Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք խորհրդարանական աշխատանքից:

- ՉԷ, մնացած հարցերին մեկնաբանություն չունեմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



loading...