«Ռեալը» կերկարաձգի համագործակցությունը Նաչո Ֆերնանդեսի հետ


«Ռեալը» կերկարաձգի համագործակցությունը Նաչո Ֆերնանդեսի հետ
Հուլիս 1 22:45 2021

Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի համագործակցությունը Նաչո Ֆերնանդեսի հետո։ 31–ամյա իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ. հունիս, հաղորդում է cope.es–ը։

Նաչոն Արքայական ակումբի ակադեմիա է ընդունվել 2001թ. հուլիսի 1–ին եւ արդեն 20 տարի հավատարիմ է «Ռեալին»։ Հանդես է եկել պատանեկան եւ երիտասարդական թիմերում, իսկ հիմնական կազմի խաղացող է 2013 թվականից։

Իսպանիայի անցած առաջնությունում Նաչոն մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ։



loading...