Լյովա Գևորգյանը ջախջախեց ադրբեջանցուն՝ նվաճելով երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը


Լյովա Գևորգյանը ջախջախեց ադրբեջանցուն՝ նվաճելով երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը
Հունիս 30 22:55 2021

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125կգ Լյովա Գևորգյանը եզրափակչում պայքարում էր ադրբեջանցու հետ։

Մեր մարզիկը 11:0 հաշվով ջախջախեց մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալը։
 
Հիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալին, 61կգ Լևիկ Միքայելյանը եզրափակչում պարտվել է ադրբեջանցուն ու նվաճել արծաթե մեդալ, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ, բրոնզ է նվաճել նաև 92կգ Սերգեյ Սարգսյանը։



loading...