Հայաստանում կորոնավիրուսի 128 նոր դեպք է հաստատվել․ մահվան դեպք չի գրանցվել


Հայաստանում կորոնավիրուսի 128 նոր դեպք է հաստատվել․ մահվան դեպք չի գրանցվել
Հունիս 30 11:08 2021

Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 095 դեպք, որոնցից 216 778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185  002 թեստավորում:

 Այսպիսով` երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Ունենք 60 առողջացած։ Մահվան դեպք չի գրանցվել։