Եվրո–2020. Անգլիայի եւ Գերմանիայի մեկնարկային կազմերը


Եվրո–2020. Անգլիայի եւ Գերմանիայի մեկնարկային կազմերը
Հունիս 29 19:15 2021

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 29-ին կավարտվի 1/8 եզրափակիչը:

Վերջին խաղային օրը կմեկնարկի Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ անգլիացիները կմրցեն Գերմանիայի հավաքականի հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Անգլիա. Պիկֆորդ, Շոու, Ուոլքեր, Սթոունզ, Սակա, Ֆիլիփս, Մագուայր, Ռայս, Տրիպիեր, Ստերլինգ, Քեյն։

Գերմանիա. Նոյեր, Ռյուդիգեր, Հյումելս, Գոսենս, Գինտեր, Վերներ, Գորեցկա, Կիմիխ, Կրոս, Հավերց, Մյուլեր։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

Անգլիա – Գերմանիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեդիա – Ուկրաինա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ) (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)