Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 797 դեպք, որոնցից 216 558-ն` առողջացած, 4508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 174 852 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Ունենք 69 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է: