Մտածում էիք՝ Արցախը բեռ ա, տանք ու լավ կապրենք. տվեցիք, լա՞վ եք ապրում. չէ՞, դե ուրեմն հիշեք. քանի Արցախը տված ա, դուք ավելի ու ավելի վատ եք ապրելու


Մտածում էիք՝ Արցախը բեռ ա, տանք ու լավ կապրենք. տվեցիք, լա՞վ եք ապրում. չէ՞, դե ուրեմն հիշեք. քանի Արցախը տված ա, դուք ավելի ու ավելի վատ եք ապրելու
Հունիս 26 22:44 2021
Դուք մտածում էիք, որ Արցախը բեռ ա, տանք ու լավ կապրենք: Տվեցիք: Լա՞վ եք ապրում: Չէ՞: Դե ուրեմն հիշեք. քանի Արցախը տված ա, դուք ավելի ու ավելի վատ եք ապրելու, որովհետև Արցախն իրականում ոչ թե բեռ էր, այլ ձեր հարստությունը, ձեր չգնահատված հարստությունը: Միամիտ գտել էիք տանը ու չգիտեիք ինչպես վարվեիք հետը: Իսկ թշնամին անընդհատ ասում էր՝ վատ ես ապրում, դա տուր, որ լավ ապրես:
Արցախը ձեր խաղաղ կյանքի երաշխիքն էր, ձեր թթվածինը: Դուք ձեր թթվածինը հանձնեցիք թշնամուն՝ լավ սնունդի դիմաց:
Ձեզ խաբել ու դիտմամբ արժեզրկել են ձեր ունեցած միակ թանկ ժառանգությունը:
Ձեզ խաբել ու ձեզ մոտ արժեզրկել են տղերքի արյան գինը, կոչելով դա «հանուն ոչնչի»:
Դուք տենց էլ չհասկացաք Արցախի արժեքը, որովհետև Արցախը ձեր պես անհայրենիքների համար մեծ շքեղություն էր: Ու դուք ձեր էժան լափի դիմաց կոպեկներով վաճառեցիք էդ մարգարիտը, ու հիմա էլ զարմանում եք, թե ինչի եք սկսել օր օրի ավելի ծանր շնչել: