Ուշադրություն դարձրեք քարտեզին, որը տեղադրել են ադրբեջանցիները Հադրութում


Ուշադրություն դարձրեք քարտեզին, որը տեղադրել են ադրբեջանցիները Հադրութում
Հունիս 26 12:24 2021

Armday.am-ն արդեն հայտնել է, որ հայկական Հադրութում ադրբեջանցիները Երկաթե բռունցքի հուշարձան են կանգնեցրել:

Հատկանշական է, որ այդ արձանի հարևանությամբ նաև ինչ-որ անուններ են հրապարակվել: Ենթադրվում է, որ դրանք ադրբեջանցի զինծառայողների անուններն են: Անուններից բացի, պատին երևում է նաև ադրբեջանական քարտեզը, կամ՝ քարտեզի ադրբեջանական տարբերակը, որտեղ Հայաստանն Իրանի հետ սահման չունի: Սա այն միջանցք ասվածն է, որի մասին այսքան խոսում է թուրք-ադրբեջանական կողմը: