Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայի հետ լարվածությունը թուլացել է, բայց եվրոպական երկրները զգույշ կմնան, ուրբաթ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը:
«Վերջին շաբաթներին լարվածությունը թուլացել է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մակրոնը՝ անդրադառնալով Թուրքիային: «Մենք շարունակելու ենք զգոն լինել ամբողջ ամառ, բայց, միեւնույն ժամանակ, կվերադառնանք համատեղ աշծատանքին»,- հավելել է նա: