Բլինկեն. ԱՄՆ-ը և Ֆրանսիան թույլ չեն տա Չինաստանին գերիշխող դեր ունենալ աշխարհում


Բլինկեն. ԱՄՆ-ը և Ֆրանսիան թույլ չեն տա Չինաստանին գերիշխող դեր ունենալ աշխարհում
Հունիս 26 11:31 2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը և Փարիզը մտադիր չեն թույլ տալ Չինաստանին գերիշխող դեր խաղալ աշխարհում:

Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նշել է Բլինկենը, Վաշինգտոնը և Փարիզը «նույն ալիքի վրա են»՝ Չինաստանի գլխավորությամբ համաշխարհային կարգի հնարավոր հաստատմանը դեմ լինելու տրամադրության առումով:

Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում «զսպել Չինաստանը» կամ «փորձել հետ մղել Չինաստանին»:

«Ես պարզեցի, որ նախագահ Մակրոնը մտածում է ճիշտ նույն կերպ և կենտրոնացած է գործնական արդյունքների հասնելու անհրաժեշտության վրա», - ավելացրել է Բլինկենը:

Ներկայումս ԱՄՆ-ն և Ֆրանսիան «պետք է համագործակցեն, համակարգեն և գործեն միասին» համավարակի և Չինաստանի աճող ազդեցության լույսի ներքո: