Կոռուպցիայի դեմ պայքարի իշխանության բանաձեւը (տեսանյութ)


Կոռուպցիայի դեմ պայքարի իշխանության բանաձեւը (տեսանյութ)
Հունիս 15 09:18 2017

Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունից միայն գնահատել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝  կոռուպցիայի դեմ պայքարը թե դատական համակարգում, թե այլ ոլորտներում, շարունակվում է, սակայն, պայքարն այնպիսին պետք է լինի, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն, իսկ եղած դեպքերն էլ բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն:

«Քայլերը որ ձեռնարկվում են՝ սկսած ապօրինի հարստացումից, վերջացրած վերջերս ներկայացված փոփոխություններով, կանխարգելիչ գործողություններ են: Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունից միայն գնահատել՝ արհեստավարժության, ժամանակատարության, դատական պրոցեսի մատչելիության, իրավականա օգնության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ուեննք, որոնց պետք է լուծում տալ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: