Ոստիկանությունը «Հետք»-ի տեսանյութի առնչությամբ պարզաբանում է տարածել


Ոստիկանությունը «Հետք»-ի տեսանյութի առնչությամբ պարզաբանում է տարածել
Հունիս 18 18:01 2021

ժHetq.am-ը ոստիկանների մասնակցությամբ միջադեպի տեսանյութ է հրապարակել։ Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը տեսանյութ է հրապարակել,  ըստ որի հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։  



loading...