Ես ընտրելու եմ այն ուժերին, որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է․ Էդգար Էլբակյան


Ես ընտրելու եմ այն ուժերին, որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է․ Էդգար Էլբակյան
Հունիս 18 17:53 2021

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Ո՞ՒՄ ՉԸՆՏՐԵԼ

• Կռիսը խամյակից հարցնում է, թե ինչն է պատճառը, որ իրենից զզվում են, իսկ խամյակին սիրում են։ Խամյակը պատասխանում է, որ իրենց միակ տարբերությունը լավ ու վատ «փիառներն» են։

• Շատերին են հայտնի սաքունցի սրիկայությունները, բայց չգիտես ինչու՝ շատերս չգիտենք, որ ժամանակին Վանաձորում նրանք մարուքյանի հետ համատեղ էին «մշակում» դրամաշնորհները։

• Ծառը պտղից ճանաչելու ավետարանական պատգամը տեղին է նաև ԼՀԿ-ի դեպքում։ Ի՞նչ պտուղ են տվել նրանք իրենց գոյության այս բոլոր տարիներին՝ բացի նրանից, որ իրենց ղեկավարը խցանվել է երրորդ ճանապարհի ծակի մեջ։

• Ես ընտրելու եմ այն ուժերին (Հայաստան դաշինք «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք), որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է ու ազատորեն շրջել եմ այդ բոլոր վայրերով»։