3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ)


3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ)
Հունիս 17 18:20 2021

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսաուղերձ է հղել և կից գրառում կատարել, որում ասված է.

«3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև:

Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ:

Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»: