Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում (Տեսանյութ)


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում (Տեսանյութ)
Հունիս 17 17:18 2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք շրջել են քաղաքում եւ քննարկել ապագա ծրագրերը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական արշավ անցկացրեցին Հայաստանի Շիրակի մարզում` այցելելով նաեւ Գյումրի, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ:

Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում սատարեց «Հայաստան» դաշինքին: