Ազգային պատկերասրահի վրա փակցված ՔՊ-ի պաստառը կհանվի այսօրվա հանրահավաքից հետո. շտաբ


Ազգային պատկերասրահի վրա փակցված ՔՊ-ի պաստառը կհանվի այսօրվա հանրահավաքից հետո. շտաբ
Հունիս 17 13:12 2021

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը:

«Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Ընտրությունների վերահսկման կոմիտեն Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել եւ գրառում արել, որտեղ նշված է. «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։