Ամբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել է, վնասվել՝ տույժ ու տուգանք վճարելով. Գագիկ Ծառուկյան


Ամբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել է, վնասվել՝ տույժ ու տուգանք վճարելով. Գագիկ Ծառուկյան
Հունիս 16 19:52 2021

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Լոռու մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է մարի ՀՀ բոլոր քաղաքացիների վարկերը:

«Ամբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել ա, վնասվել ա՝ տույժ ու տուգանք վճարելով, պայքարելով, հույս ունենաով, որ լավ բան ա լինելու: Ես ասում եմ՝ ունենք 650 հազար ընտանիք և ունենք 2 միլիոն 187 հազար վարկառու. ամեն տնից 3-4 մարդ վարկի տակ է: Այսինքնս՝ մեկը վերցնում ա , որ մյուսը փակի, էն մեկը վերցնում ա, որ դա փակի: Ես ասում եմ՝ պետք ա դա փակվի անմիջապես: Պետությունը քայլ պետք ա կատարի իր ժողովրդի համար, որ ժողովրդին կարողանա փրկի այդ անդունդից, որ ունեցվածքը չկորցնի մարդը, փողոցում չհայտնվի: Այդ գումարը, ե՛ս եմ ասում, երկու ամսվա ընթացքում փակելու ենք...: Ասում եմ՝ անմիջապես մինչև 3 միլիոն դրամը, որը կազմում ա 2 միլիոն քաղաքացի, զրոյանալու ա: Պետությունը քայլ ա կատարելու՝ ժողովրդին էս վիճակից հանելու համար»,- հայտարարեց Ծառուկյանը: