Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ այն քաղաքացին, ով ընտրակաշառքը փաստող տեսանյութ կտրամադրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, կստանա 500.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր մեկ տեսանյութի համար։
«Իսկ ձեզ նման ֆինանսական ռեսուրս որտեղի՞ց։ԱԱԾ աշխատողներին տվեք, թող աշխատանքի նկատմամբ մոտիվը ավելանա, ավելի լավ տարբերակ է կարծում եմ»,-հետաքրքրվել է օգտատերերից մեկը:
«Կոնգրես հյուրանոցի, Զանգեզուրի պղնձամոլիբդենահին կոմբինատի ու էլի մի քանի տասնյակ բիզնեսների մեջ ենք փայ մտել»,-պատասխանել է պատգամավորը: