«Քոչարյանի նախագահության շրջանը եղել է ամենաանարդյունավետը». Հակոբ Բադալյան


«Քոչարյանի նախագահության շրջանը եղել է ամենաանարդյունավետը». Հակոբ Բադալյան
Հունիս 14 21:20 2021

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ընդգծված խաղադրույք է արվում անվտանգային բաղադրիչի վրա՝ նրան ասոցացնելով անվտանգության հետ: Անկասկած, Հայաստանի որևէ առաջին դեմքի պարագայում, մեղմ ասած, չի եղել հեշտ աշխարհաքաղաքական վիճակ: Բայց, եթե համեմատենք չորսին, ապա ամենահեշտ վիճակը և նույնիսկ անհամեմատ հեշտ վիճակը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Եվ այդ հարաբերակցությամբ դիտարկելիս, թերևս նկատելի կդառնա, որ այդ համեմատական հեշտության «համեմատությամբ», երկրորդ նախագահի նախագահության շրջանն իրականում եղել է ամենաանարդյունավետը: Անհամեմատ մեծ է եղել հնարավորությունը, և այդ պարագայում բավականին փոքր է եղել արդյունքը:

Իսկ անվտանգության առումով երկրորդ նախագահի շրջանում ամենամեծ անվտանգային մարտահրավերը եղել է Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքին Սաֆարովի ոճրագործությունը, և այդ մարտահրավերը Հայաստանից չի ստացել համարժեք արձագանք-պատասխան: Որովհետև նոր իշխանության եկած և բանակցային նոր՝ կոշտ քաղաքականության, ամեն ինչ պահանջելու քաղաքականության անցնող կրտսեր Ալիևը, մարդասպանին Բուդապեշտ գործուղելով, ոչ թե Հայաստանի իրավական դիմադրությունն էր ստուգում, թե Երևանը դատարանում որքան արդյունավետ է լինելու Սաֆարովի պատիժ պոկելու հարցում, այլ ստուգում էր Երևանի քաղաքական, ռազմաքաղաքական դիմադրունակությունը:

Իսկ այդտեղ եղել է գրեթե զրո դիմադրություն»:



loading...