Մտցնելու ենք ծակերը, պատերով ենք տալու, անձամբ պառկեցնելու եմ ասֆալտին. Նիկոլ Փաշինյան


Մտցնելու ենք ծակերը, պատերով ենք տալու, անձամբ պառկեցնելու եմ ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
Հունիս 14 16:46 2021

Բոլոր ընտրակաշառատուները, բոլոր ընտրակեղծարարները, որոնք կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը ընտրություններից առաջ և հետո։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Ավշար համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին են պառկելու, այդ թվում՝ Ավշարի այս հրապարակի ասֆալտներում անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ։ Թող պառկել-վեր կենալ սովորեն, որ հետո հեշտ լինի»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը կրկին ցուցադրեց պողպատե մանդատը խորհրդանշող մուրճը՝ հայտարարելով, թե դրա չափը կախված է ժողովրդի տված տոկոսներից։ «Ինչքան շատ տոկոս տաք, այնքան «չագուչը» կմեծանա։ Ուրեմն՝ ինչքան ուզում եք՝ «կվալդը» ուժեղ լինի, բարձր «հելնի», ուժեղ իջնի, այդքան շատ տոկոս տվեք»,-ասաց նա։