Նոյեմբերի 9-ի հայտարարությունով փրկել ենք ևս 34 000 կյանք․ Արարատ Միրզոյան


Նոյեմբերի 9-ի հայտարարությունով փրկել ենք ևս 34 000 կյանք․ Արարատ Միրզոյան
Հունիս 14 15:31 2021

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, միակ հնարավոր լուծումն էր այդ պահին ստեղծված իրավիճակի, շարունակվող տարածքային ու մարդկային կորուստների։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ ունեցե՞լ է անհամաձայնություն, հակասություն, որ, օրինակ, կա այլ լուծում, ու Նիկոլ Փաշինյանը չստորագրի, և այդտեղից ինչ-որ ճամփաբաժան է եղել։

«Եթե մենք ունեցել ենք գրեթե 4000 զոհ, ապա մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունով փրկել ենք ևս 34 000 կյանք, և ոչ միայն մենք, հենց այդ 4000 զոհերը զոհվեցին հանուն նրա, որ մյուսներն ապրեն, հանուն նրա, որ Արցախի այն հատվածը, որը հնարավոր էր դեռ փրկել, փրկվի։

Կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միակ հնարավոր այդպիսի լուծումն էր»,-ասել է նա։



loading...