Ադրբեջանական «Թուրան»-ի ղեկավարը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը միջանցքի տրամադրման հարցով թայմ-աութ է վերցրել. Սարոյան


Ադրբեջանական «Թուրան»-ի ղեկավարը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը միջանցքի տրամադրման հարցով թայմ-աութ է վերցրել. Սարոյան
Հունիս 14 13:27 2021

Կնյազ Սարոյանը գրել է․

«Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հասցեին մի էնպիսի գովք ա անում, մարդու սիրտը լցվում է։ Ասում ա՝ լրիվ ժողովրդի լիդերն ա, ինքն ու իր շրջապատը շատ նորմալ են արձագանքում, օրինակ շատ նորմալ թողեցին, որ Զանգիլանում մեր սահմանները գծենք, Սոթքի ոսկու հանքի տարածքից դուրս եկան և այլն։

Հետո էլ նեղվում ա, թե բա իսկ Քոչարյան-Սարգսյան զույգը խանգարում ա էտ նորմալ գործընթացին, դրա համար պետք է հայերն իրենց չընտրեն։ Ի դեպ՝ նաև տեղեկացրել ա, որ Նիկոլ Փաշինյանը միջանցքի տրամադրման հարցով թայմ-աութ է վերցրել, որ ընտրություններն անի ու դրանից հետո ավելի արագացված տեմպերով անցնեն գործի։

Չգիտեմ, թե Մեխմանին ինչի ա թվում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի լիդերն ա, բայց վստահ եմ՝ մնացյալի մասով շուտով մուրազը փորն ա մնալու»։