Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք. Նիկոլ Փաշինյան


Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք. Նիկոլ Փաշինյան
Հունիս 14 13:06 2021

Analitik.am-ը գրում է.

Վերջին 7 ամսում մենք շատ դժվար ու դաժան իրադարձությունների մեջով ենք անցել: Չեմ թաքցնում, երբեմն եզրին ենք եղել, շատ ծանր է եղել մեր վիճակը, բայց մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք: Այս մասին Արևշատում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ աթոռներից կառչած չեն, ասել են, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող թողնել ամեն պատահածի. «Մենք ասել ենք, որ ժողովրդից ստացած իշխանությունը կտանք միայն ժողովրդին: Մենք այդպես էլ վարվել են: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանում բարձրագույն իշխանություն է»,-ասաց նա:



loading...