Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են առաջին ամուսնու՝ բրիտանացի դերասան Ջեյմի Լի Միլլերի տնից դուրս գալիս: Այս մասին գրում է Elle-ը:
Պարբերականը գրում է, որ Ջոլին նախկին ամուսնու տուն գնացել է միայնակ ու հեռացել մոտ 3 ժամ անց: Նրա ձեռքին նաև գինի են նկատել:
Նշենք, որ Ջոլին ու Միլլերն ամուսնացել են 1996 թվականին, նրանց ամուսնությունը տևել է 3 տարի: