Եղնիկներում 9 հոգով են մարտ վարել, թշնամին 4 օր դի է հավաքել․ տեղում խաչքար է տեղադրվել․ Քյոխ (Տեսանյութ)


Եղնիկներում 9 հոգով են մարտ վարել, թշնամին 4 օր դի է հավաքել․ տեղում խաչքար է տեղադրվել․ Քյոխ (Տեսանյութ)
Հունիս 12 13:19 2021

2020 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան թշնամին Սուրբ Եղիշե առաքյալի եկեղեցու կողքով հասել էր «Եղնիկներ» կոչվող զորամասի մոտ, նպատակը՝ զորամասը մեջտեղից կիսելն ու Հյուսիսային թևը իրենց տիրապետության տակ վերցնելն էր։

Մինչև ատամները զինված թշնամու խմբին մեր տղաները հանդիպել են բարձունքում, 50 մետր հեռավորության վրա մարտ է սկսվել, որը տևել է 30 րոպե։ Թշնամին փախել է խուճապահար՝ բարձունքում թողնելով ծանր ռազմամթերք, սնունդ, հագուստ և 100-ից ավելի զոհ։ Ըստ մարտը վարած տղաների՝ թշնամին 4 օր դի է կրել տարածքից։

Մարտական գործողություններին մասնակցել է 9 հոգի։ Մարտի ընթացքում 2 աշխարհազորային է զոհվել։ Տղաները խոստացել են, եթե պատերազմն ավարտվի, տեղում ընկած տղաների պատվին խաչքար են տեղադրելու։

«Տղաները լոկ բառի իմաստով չէ, որ նահատակվեցին ու զոհվեցին։ Նրանք նահատակվեցին՝ փրկելով մեր հայորդիների կյանքը»,-ասել է ՊԲ գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը խաչքարի բացման արարողության ժամանակ։



loading...