Եթե ուզում եք փակենք Երևանի կենտրոնի խորովածանոցները, «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ստանա 60 տոկոս ձայն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Եթե ուզում եք փակենք Երևանի կենտրոնի խորովածանոցները, «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ստանա 60 տոկոս ձայն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հունիս 10 16:27 2021

Եթե ուզում եք, որ մենք հունիսի 21-ից հետո ամիջապես անցնենք մեր բոլոր օրակարգային ու կենսական հարցերի լուծմանը, փակենք այն խորովածանոցները, որ ձեզ հայտնի ուժերը բացել էին Երևանի կենտրոնում, հարկավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում ստանա առնվազն 60 տոկոս ձայն, Տաշիրում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կողքից արձագանքեցին՝ 62 տոկոս ձայն։

«Լավ է, էսօր փոխվեց թիվը, 63 տոկոս ձայն», - ասաց նա։



loading...