168.am-ը գրում է. Օրեր առաջ Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել է, թե այդ ջոկատը Գորիսի խրամատներում է կանգնել:
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»,- ասել էր նա:
Մի կողմ թողնենք, որ այդ օրերին սոցցանցերում հատկապես կանայք քննարկում էին «ֆենած» մազերով էրատոներին՝ կարծես ամեն օր սալոններից էին դուրս գալիս…