Պարտությունը մեզ զրկեց հպարտությունից. Կապիտուլյանտի նախընտրական ծամածռությունը մարտահրավեր է նետում մեր պատիվին ու արժանապատվությանը. Միքայել Մինասյան


Պարտությունը մեզ զրկեց հպարտությունից. Կապիտուլյանտի նախընտրական ծամածռությունը մարտահրավեր է նետում մեր պատիվին ու արժանապատվությանը. Միքայել Մինասյան
Հունիս 8 21:06 2021

Մենք կորուստների ժամանակներ ենք ապրում։ Մենք զուտ կյանքեր չենք կորցրել. մենք կորցրել ենք հայրենասերներին։ Մենք տարածքներ չենք կորցրել, մենք կորցրել ենք պատմությունը։ Մենք մանկապարտեզներ ու դպրոցներ չենք կորցրել, մենք կորցրել ենք ապագայի մի մասնիկը։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Պարտությունը մեզ զրկեց հպարտությունից։ Կապիտուլյանտի նախընտրական ծամածռությունը մարտահրավեր է նետում մեր պատիվին ու արժանապատվությանը։

Ես վստահ եմ, որ շատերը գիտեն այս տեսանյութի փաստերը: Ցույց տվեք այն ձեր այն ընկերներին, ովքեր լռում են։ Ով ձևացնում է, թե քաղաքականությամբ չի հետաքրքրվում։ Ով թաքուն աջակցում է Նիկոլին։ Եվ առաջարկեք նրանց գնալ և քվեարկել։ Ցանկացած մեկի համար, ով չի սպասարկելու կապիտուլյանտին»,- գրել է Միքայելյանը՝ կց հրապարակելով տեսանյութ: