Արցախից վերադառնալուց անմիջապես հետո «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա: Ընտրությունների նախաշեմին եւ Արցախից անմիջապես հետո նրա Մոսկվա կատարած այցը պատահական չէ: ArmDay.am-ի տեղեկություններով, «Պատիվ ունեմ» դաշինքն այն ուժն է, որին պաշտոնական Մոսկվան ուզում է տեսնել որպես ՀՀ նոր իշխանություն:
Հիշեցնենք, որ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը երկրից մեկնել է։ Ինքնաթիռից լուսանկար էր հրապարակել Վանեցյանի խոսնակ Սոս Հակոբյանը։