Wildberries-ը ավելի քան 40 միլիոն ռուբլի է հատկացրել լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժած աշխատակիցներին՝ որպես փոխհատուցում։
Զոհվածների ընտանիքներին հատկացվել է երկուական միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորներին՝ մեկական միլիոն ռուբլի։
«Wildberries-ը ամփոփել է լոգիստիկ օբյեկտների վրա կատարված հարձակումներից տուժածներին ցուցաբերվող աջակցության միջանկյալ արդյունքները։ Այս պահի դրությամբ ուղիղ դրամական փոխհատուցման ընդհանուր գումարը գերազանցում է 40 միլիոն ռուբլին»,- նշված է ընկերության հայտարարությունում։










