Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ երկրում «Քովիդ-19»-ի դեմ դեղամիջոցի արտադրություն է սկսվել, որի հիմքում ընկած է վիրուսով հիվանդացած և բուժված մարդկանց արյան պլազման:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, համապատասխան հայտարարությամբ նախարարը հանդես է եկել հունիսի հինգին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
«Դա հակակորոնավիրուսային իմունոգլոբուլին է, այն բարձր կենտրոնացմամբ դեղամիջոց է, որը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը, և այն առավել առաջնահերթ է հակակորոնավիրուսային պլազմայի համեմատ»,- պարզաբանել է Մուրաշկոն:
Նրա խոսքով՝ դեղամիջոցի արտադրությունն սկսվել է, սակայն ծավալների մեծացումը դանդաղում է, քանի որ դրա համար պլազմա է անհրաժեշտ:
Վիրուսը հաղթահարածների արյան պլազմայի հիմքով ստեղծվող, աշխարհում առաջին դեղամիջոցը Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է հունիսի 4-ին:
Դեղամիջոցի մշակման համար մասնագետներին 2.5 տոննա կենսանյութ է պետք եկել, որը վերցվել է Մոսկվայի բնակիչներից, ովքեր արդեն ապաքինվել «Քովիդ-19»-ից: Արդյունքում ստացվող հատուկ իմունոգլոբուլինը նախատեսված է վարակվածների բուժման համար: Այն կարելի է կիրառել 18-60 տարեկանների շրջանում: