Քո հետ կծխեի ու կհարբեի. քաղաքացին՝ Տ. Մարգարյանին (տեսանյութ)


Քո հետ կծխեի ու կհարբեի. քաղաքացին՝ Տ. Մարգարյանին (տեսանյութ)
Հունիս 12 16:53 2017

Իշխանական էլիտայի ներկայացուցիչներն այսօր այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:
Պանթեոնի մուտքի մոտ Տարոն Մարգարյանին մոտեցան պաշտոնյաներ, պաչիկով բարեւեցին եւ շնորհավորեցին: Նշենք, որ այսօր նաև Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էր: Մարգարյանի այտը համբուրում էին գրեթե բոլորը` կին թե տղամարդ, ահել թե ջահել: Ի դեպ, քաղաքացիներից մեկը երբ մոտեցավ Տարոն Մարգարյանին շնորհավորելու, ձեռի հետ նաեւ մի քանի գովեստի խոսքեր շռայլեց նրա հասցեին: Ոգեւորված Մարգարյանը սկսեց ծխել, ինչը նկատեց քաղաքացին, նշելով. «Ես չեմ ծխում, բայց քո հետ կծխեի եւ կհարբեի…»

Մանրամասները Araratnews.am-ի տեսանյութում: