Վրաստանի տեղահանվածների հարցերով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Գերատեսչության փոխանցմամբ` նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռահար ռեժիմով:
Նախարարության մյուս աշխատակիցները, որոնց հետ շփվել է նախարարը, նույնպես ինքնամեկուսացել են:
Նշվում է, որ մարտի 23-ին Տիկարաձեն պատվաստվել էր AstraZeneca պատվաստանյութով: