ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել


ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել
Հունիս 10 11:47 2017

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ու նեցել Երևանում։

Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել է:

Մանրամասները՝ այստեղ: