Սեւ լի՞ճ, թե՞ Սագի լիճ. որտեղ են լուսանկարվել պաշտոնյաները


Սեւ լի՞ճ, թե՞ Սագի լիճ. որտեղ են լուսանկարվել պաշտոնյաները
Մայիս 16 00:20 2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իմքայլական պատգամավորների հետ լուսանկարներ է հրապարակել եւ գրառում կատարել, որ գտնվում է Սեւ լճի տարածքում: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ լուսանկարները Սեւ լճի տարածքից չեն:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից փորձեցինք պարզել, թե արդյոք լուսանկարները Սեւ լճի տարածքից  են: Փոխքաղաքապետը, այնուամենայնիվ, հաստատեց, որ դա Սեւ լճի այն հատվածն է, որը հասանելի է հայկական կողմին, իսկ լուսանկարների տարածումը  նա համարում է հերթական շոուն:

«Քանի օր է՝ չեմ ուզում անդրադառնալ իշխանության շոուներին, բայց իրականում սա շոուների եւս մի մասնիկ է: Նրանք իրականում գտնվում են Սեւ լճում, այն հատվածում, որտեղով ստացվում է մոտենալ լճին, քանի որ մեր զինվորները աջ եւ ձախ կողմից կանգնած են այդ հատվածում: Բայց ես սա էժանագին շոու եմ որակում, որովհետեւ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են ուզում դրանով ասել: Այդտեղ գտնվողներին մի հարց եմ ուզում տալ. Սեւ լիճը մեր տիրապետության տա՞կ է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ բանակցություններն այսօր ոչ մի արդյունք չեն տվել, մենք սպասում ենք վաղվան: Փիառ էր ուզում անել: Մեր վարչական շրջանների ղեկավարները ամեն օր են այնտեղ այցելում, եթե փիառվելու խնդիր ունենային, նրանք էլ կարող էին նկարվել: Նման բան չկա: Եթե հետ գնացած լիներ, բանակցությունները ավարտված կլինեին»,-ասաց նա:

Մենուա Հովսեփյանը կարծում է, որ վաղվա բանակցոությունները նույնպես վարելու է խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովը. «Մեր հույաը հենց նա է, ուրիշ ով էլ պետք է գնա բանակցի: Մուրադովը բանակցում էր, նույն ժամանակահատվածում մեր փոխվարչապետը գտնվում էր Սեւ լճում: Երեւի ավելի ապահով ժամ էր, դրա համար են այդպես ընտրել»:

Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ պնդում է, որ լուսանկարները Սեւ լճում չեն արվել, այլ արվել են Սև լճին մերձակա Սագի լճի մոտ: