Սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը․ ՄԻՊ


Սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը․ ՄԻՊ
Մայիս 15 21:27 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորում է բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առիթով:

«Օրը յուրահատուկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում:

Սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը:

Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որ կարող է ապահովել համերաշխություն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար, քանի որ բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ գործադրելու եմ բոլոր ջանքերը նշված արժեքների պահպանման ու զարգացման համար»,- նշված է Արման Թաթոյանի շնորհավորանքում: