Շիրակում պատռել են Ռոբերտ Քոչարյանի պաստառը, Ալավերդիում՝ ներկել


Շիրակում պատռել են Ռոբերտ Քոչարյանի պաստառը, Ալավերդիում՝ ներկել
Մայիս 15 17:22 2021

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Ջաջուռի լեռնանցք, թամբ։ Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հանգուցակետում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1952 մ, ուրիշ տվյալներով՝ 1969 մ։ Ձյունը հալվել է»։

Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ու գրել. «Ալավերդիում Քոչարյանի պաստառը ներկել են կարմիր գույնի ներկով»: